Պատվերի համակարգ
Ընդհանուր արժեք : 0 AMD
Շարունակել գնումները Ձևակերպել Պատվերը
Humana HA 1, 300գ

Humana HA 1, 300գ

կոդ : 0
Առկա է
4350 AMD

Օգտագործումը՝ ծնված օրվանից:

Հիպոալերգիկ կաթնախառնուրդը նախատատեսված է  ալերգիայով կամ ալերիգիայի հակում ունեցող երեխաների համար: Կարելի է օգտագործել մայրական կաթի հետ համատեղ կամ որպես առանձին սնունդ:

Արտադրվում է Գերմանիայում թարմ (ոչ չոր) էկոլոգիապես մաքուր կաթից, որը ստանում են միայն առողջ կովերից իրենց իսկ սեփական ֆերմաներում:Ի շնորհիվ հատուկ արտադրման մեթոդների՝ մաքսիմալ պահպանում է թարմ կաթի օգտակար բոլոր հատկանիշները:

Խառնուրդի սպիտկուցային բաղադրիչը ներկայացված է 100% շիճուկային սպիտակուցով, որը տրոհման / հիդրոլիզի/  շնորհիվ չի առաջացնում ալերգիա և հեշտ յուրացվում է:

Արդյունավետ վերացնում է ալերգիայի սկզբնական երևույթները, «վարժեցնում է» իմուն համակարգը, նախապատրաստելով երեխային կաթնային սնուցմանը: Դրա շնորհիվ ապագայում երեխան լինում է պաշտպանված ալերգիայից: 

  • Պարունակում է  օպտիմալ քանակությամբ օմեգա-3, օմեգա-6 ճարպաթթուներ և նուկլեոտիդներ, որոնք անփոխարինելի են փոքրիկների համար կյանքի առաջին ամիսներին: Այդ բաղադրիչները նպաստում են նյարդային համակարգի, տեսողական օրգանների օպտիմալ զարգացմանը, ինչպես նաև իմունային համակարգի և աղեստամոքսային տրակտի նորմալ գործունեությանը:
  • Պարունակում է բնական պրեբիոտիկներ / ԳՕՍ/, որոնք նպաստում են աղիներում սեփական բիֆիդո- և լակտոբակտերիաների աճին, կանխարգելով դիսբիոզի զարգացումը:
  • Չի պարունակում  օսլա,
  • Չի պարունակում գլյուտեն և բյուրեղային շաքար:

Լակտոզա, բուսական յուղեր, կաթի սպիտակուցի հիդրոլիզատ, ԳՕՍ, օշարակ, վիտամինների շարք (A, B1, B2, B6, B12, C, D3, E, K, նիացին, պանտոթենաթթու, ֆոլաթթու, բիոտին), կալցիումի օրթոֆոսֆատ, էմուլգատոր՝ սոյայի լեցիտին, լիմոնի թթվի և սննդի ճարպային թթուների մոնո- և դիգլիցերիդ, կենդանական և ձկան ճարպերի զտում, մագնեզիումի կարբոնատ, ինոզիթոլ տաուրին, նուկլեոտիդներ, կալցիումի կարբոնատ, խոլինհիդրոգենտարտրատ, կալիումի քլորիդ, նատրիումի ցիտրատ, երկաթի սուլֆատ, ցինկի սուլֆատ, L-կարնիտին, Լ-տիրոզին, Լ(+) կաթնաթթու, պղինձ լիզին համալիր, կալիումի յոդատ, մանգանի սուլֆատ, նատրիումի սելենատ:

1 չափագդալ /առանց ավելցուկ/ փոշուն ավելացնել 30 մլ ջուր: Պատրաստի կաթնախառնուրդի քանակը՝ 33 մլ:

1 չափագդալը  = 4.4 գ

Պատրաստել անմիջապես կերակրոլուց առաջ: Անհրաժեշտ է խիստ հետևել պատրաստման բոլոր հրահանգներին:

Կաթնախառնուրդը չի թույլատրվում տաքացնել միկրոալիքային վառարանում (այրվածքի ռիսկ).

Կաթնախառնուրդը պատրաստելուց առաջ անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ ձեռքերը, ստերիլիզացնել շիշը և ծծակը: 

Եռացրած ջուրը սառեցրեք մինչև 500C:

Լցրեք շշի մեջ ջրի անհրաժեշտ քանակի կեսը:

Ավելացրեք չափագդալով վերցրած փոշու համապատասխան քանակը: Միշտ հետևեք պատրաստման բոլոր հրահանգներին: Դանակի օգնությամբ հանեք փոշու ավելորդ մասը: 

Փակեք շիշը և թափահարեք: Ավելացրեք ջրի մյուս մասը և նորից թափահարեք մինչև փոշու ամբողջությամբ լուծվելը:

Պատրաստի խառնուրդը հովացրեք մինչև 36-370C:

Նորից թափահարեք շիշը և ստուգեք ջերմաստիճանը դաստակի վրա:

Մի օգտագործեք կաթնախառնուրդի մնացորդը:

Բացված տուփը փակեք և պահեք զով և չոր տեղում: Տուփը բացելուց հետո օգտագործեք 3 շաբաթվա ընթացքում:

Կաթնախառնուրդի չափաբաժինը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է՝ կախված սնուցման տեսակից՝ խառը կամ արհեստական, երեխայի քաշից և կերակրման հաճախականությունից:

Կերակրման աղյուսակ

Երեխայի տարիքը

Ջրի չափը (մլ)

Չափագդալի քանակը

Պատրաստի սնունդը (մլ)

Կերակրման քանակը

1 շաբաթական

Ըստ բժշկի ցուցումների

 

2-8 շաբաթական

90

3

100

7-8

3 ամսական

120

4

130

6-7

4 ամսական

150

5

170

5-6

5 ամսականից սկսած

180

6

200

4-5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կրծքի կաթը լավագույնն է երեխայի համար:

Կաթնախառնուրդը օգտագործելուց առաջ խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ կամ օգտվեք անվճար կոնսուլտացիայից՝ զանգահարելով 099 440 110:

Եթե մանկաբույժի կողմից չկան հատուկ ցուցումներ, ապա կաթնախառնուրդը կարելի է տալ ըստ պահանջի:

Առաքում

Առաքումն իրականացվում է միայն Երևան քաղաքում երկուշաբթիից ուրբաթ օրերին: Մինչև 17:00 ընդունված պատվերները կառաքվեն նույն օրը, ավելի ուշ ստացված պատվերները՝ հաջորդ օրը: Ոչ աշխատանքային օրերին կատարված պատվերները կառաքվեն առաջին իսկ աշխատանքային օրվա ընթացքում:

Առաքման արժեքը - 500 դրամ

Մինիմալ պատվեր - սկսած 5000 դրամից

Հարցերի դեպքում զանգահարեք՝
+374 91 013068


Պատվերը վերադարձի և փոխանակման ենթակա չէ, քանի որ մանկական սնունդը ունի պահպանման հատուկ պայմաններ

Վճարում

Վճարման եղանակները

humanababy.am-ում պատվերի համար վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներով:

  1. Online վճարում: Մեր կայքում online վճարումներն իրականացվում են Arca (Master, Visa, Arca) վճարային համակարգերի միջոցով: 
  2. Կանխիկ վճարում: Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվերը ստանալիս, կանխիկ գումարով՝  ՀԴՄ կտրոնի հիման վրա: