Պատվերի համակարգ
Ընդհանուր արժեք : 0 AMD
Շարունակել գնումները Ձևակերպել Պատվերը
Հավելյալ սնուցում - Լավագույնը երեխաների համար
Հավելյալ սնուցում
  • Բացառապես կրծքով սնուցման տևողությունը և հավելյալ սնուցում սկսելու տարիքը

Կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում լավագույնը բացառապես կրծքով սնուցումն է, որն այդ շրջանում լիովին ապահովում է երեխայի հեղուկի, էներգիայի ու սնուցողական նյութերի պահանջարկը և պաշտպանում է նրան հիվանդություններից։ Սակայն երեխայի աճին և ակտիվության բարձրացմանը զուգընթաց միայն կրծքի կաթն այլևս չի կարող բավարարել երեխայի աճող պահանջները, և անհրաժեշտ է նրա օրաբաժնին ավելացնել այլ սնունդ՝ միաժամանակ շարունակելով կրծքով սնուցումը մինչև երկու տարեկանը կամ ավելի երկար։

Երեխային տրվող այլ սնունդը կոչվում է հավելյալ սնունդ, քանի որ տրվում է ի հավելումն կրծքի կաթի։ Այն նպատակ չունի փոխարինելու կրծքի կաթին և չի կարող ինքնուրույն օրաբաժին լինել։

Հավելյալ սնունդը երեխային պետք է տրվի ժամանակին՝ վեց ամսակա նում, լինի սննդարար և բավարար քանակությամբ, որպեսզի երեխան շա րունակի աճել։

Վեց ամսականում երեխան արդեն պատրաստ է այլ սնունդ ընդունե լու. նրա մարսողական համակարգն ընդունակ է մարսելու ոչ կաթնային օրաբաժնի սպիտակուցները, ածխաջրերն ու ճարպերը: Զարգացման առումով էլ նա արդեն պատրաստ է այլ սնունդ ընդունելու. վաղ հասակի երեխաները սովորաբար լեզվով դուրս են մղում սնունդն իրենց բերանից, բայց 6-9 ամսականներն ավելի հեշտությամբ են ընդունում և բերանում պահում կիսակոշտ և կոշտ սննդատեսակները:

Խորհուրդ չի տրվում հավելյալ սնուցումը վեց ամսականից ուշ սկսել, քանի որ այդ դեպքում ավելանում է երեխայի թերսնուցման վտանգը, կա րող է դանդաղել կծելու և ծամելու ունակությունների զարգացումը, ինչն իր հերթին բացասաբար կազդի խոսքի զարգացման վրա: Բացի այդ, տարբեր համերի և կոշտության սննդի ներմուծումն ուշացնելու դեպքում մեծանում է հետագայում երեխայի դրանցից հրաժարվելու վտանգը:

  • Շարունակվող կրծքով սնուցում

Հավելյալ սնուցման ընթացքում երեխան աստիճանաբար ընտելա նում է ընտանեկան ճաշատեսակներին, սակայն կրծքի կաթը շարունակում է սնուցող բաղադրամասերի և պաշտպանական գործոնների կարևոր աղբյուր մնալ առնվազն մինչև երեխայի երկու տարեկան դառնալը: Սակայն եթե կրծքի կաթի քանակը չի բավարարում, ապա այն կարող է փոխարինվել ադապտացված կաթնախառնուրդներով, որոնք բաղադրությամբ մաքսիմալ մոտեցված են կրծքի կաթին:

6 ամսականից մինչև մեկ տարեկանը այն ապահովում է երեխային անհրաժեշտ էներգիայի մոտավորապես կեսը, իսկ կյանքի երկրորդ տարվա ընթացքում՝ մեկ երրորդը: Կրծքի կաթը հավելյալ սննդի համե մատ սնուցողական առումով ավելի արժեքավոր է, բացի այդ պարու նակում է պաշտպանական գործոններ, այդ պատճառով խորհուրդ է տրվում ըստ պահանջի կրծքով սնուցումը շարունակել մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը կամ ավելի երկար:

  • Հավելյալ սնուցման սկիզբը

Մանկանը տրվող առաջին սնունդը պետք է մեղմ համ ունենա և բավականաչափ նոսր ու համասեռ լինի, որպեսզի երեխան կարողանա գործի դնել ծծելու ռեֆլեքսը: Պետք է սկսել 1-2 թեյի գդալից, սակայն երբ երեխան սովորում է գդալով ուտել, խորհուրդ է տրվում նրան ամենատարբեր համեր ունեցող սննդատեսակներ տալ և արագ ավելացնել սննդի խտությունն ու քանակը՝ ելնելով երեխայի պահանջներից և հնարավորություններից:

Հավելյալ սնուցումը կարելի է սկսել կաթնային շիլայից (գերադասե լի է բրնձի շիլան) կամ բանջարեղենի պյուրեից։ Հետագայում շիլաների տեսականին պետք է ընդլայնել՝ առաջարկելով հնդկաձավար, վարսակ և այլ հատիկեղեն: Շիլան կարող է լինել մրգերով կամ բանջարեղենով։
Վեց ամսականում երեխայի օրաբաժնին պետք է նաև լավ եփած և մանրացրած մսամթերք ավելացնել՝ երկաթի և ցինկի անբավարարու թյունից խուսափելու նպատակով։
Խորհուրդ չի տրվում մինչև 7-8 ամսական երեխայի սննդին աղ ավելացնել։
Կրծքի կաթից բացի այլ սնունդ ընդունող երեխան, անշուշտ, կարիք ունի նաև ջրի:

Հավելյալ սնուցման հաճախականությունը, քանակը և խտությունը

6-8 ամսական երեխային խորհուրդ է տրվում օրական 2-3 անգամ հավելյալ սնունդ տալ, 2-3 ամսականին՝ 3-4 անգամ:

6-24 ամսական երեխային անհրաժեշտ սննդի մոտավոր քանակները նշված են Աղյուսակ 2-ում։

Նոսր

Նորմալ խտություն

Երեխայի սնուցողական և էներգետիկ պահանջները բավարարելու համար շատ կարևոր է նաև սննդի խտությունը։ Ջրիկ սննդատեսակները աղքատ են էներգիայով, լցնում են երեխայի ստամոքսը, բայց բավարար էներգիայով չեն ապահովում: Խիտ սնունդն ավելի հարուստ է էներգիայով և կարող է լրացնել դրա պակասը։ Հավելյալ սնունդը պետք է այնքան խիտ լինի, որ գդալից չծորա:

Վեց ամսական երեխան կարող է ուտել համասեռ դարձրած (փափուկ), տրորած կամ կիսակոշտ սնունդ: Ութ ամսականին մոտ երեխան արդեն կարող է ձեռքով վերցնել որոշ ուտելիքներ և ուտել, մեկ տա րեկանին մոտ երեխաների մեծամասնությունը կարող է ուտել նույն սննդատեսակները, ինչ ուտում են ընտանիքի մյուս անդամերը, սա կայն նրանք կարիք ունեն ավելի սննդարար ուտելիքների, և ընտանե կան սննդատեսակները պետք է հարստացնել (տե՛ս երեխայի սնունդը հարստացնելու եղանակները):

  • Հավելյալ սնուցման մթերքների սննդային արժեքը

Հավելյալ սնունդը երեխային պետք է ապահովի բավարար էներգիայով, սպիտակուցներով, հանքային աղերով և վիտամիններով:

Հատիկեղենը, շիլաներն ու կարտոֆիլը հավելյալ սննդի հիմքն են և էներգիայի լավ աղբյուրներ են, սակայն միայն բուսական սննդա­ տեսակները չեն կարող ապահովել վաղ հասակի երեխայի բոլոր սննդային պահանջները։ Կենդանական ծագման սննդատեսակներից միսը, թռչնամիսը, ձուկը, որոնք սպիտակուցների, երկաթի և ցինկի լավագույն աղբյուրներն են, իսկ կաթնամթերքը (կաթ, կաթնաշոռ, պանիր, մածուն և այլն) հա րուստ է սպիտակուցներով, կալցիումով և վիտամին A-ով։ Խորհուրդ չի տրվում մինչև մեկ տարեկան երեխայինտալ յուղազրկված կամ կիսայուղազրկված կաթ, քանի որ դրանք չեն բավարարում երեխայի էներգետիկ պահանջները: Քաղցր խտացրած կաթը նույնպես չպետք է օգտագործվի մանկան սնուցման համար՝ շաքարի չափազանց մեծ պարունակության պատճառով

Ձուն ևս սննդարար է և սպիտակուցների ու վիտամին A-ի հարուստ աղբյուր է։

Երեխային պետք է կենդանական ծագման սննդատեսակներ տալ ամեն օր, կամ, որքան հնարավոր է, հաճախ։ Դեղնանարնջագույն մրգերն ու բանջարեղենը (գազար, դդում, լոլիկ, ցիտրուսային մրգեր) և մուգ կանաչ տերևներով բանջարեղենը (սպանախ, ավելուկ, այլ կանաչեղեն) վիտամին A-ի և C-ի կարևոր աղբյուրներ են: Վիտամին A-ն շատ կարևոր է տեսողության, մաշկի և իմու նիտետի համար: Վիտամին C-ն նույնպես կարևոր է երեխայի իմունի տետի համար, բացի այդ նպաստում է բուսական սննդատեսակներից երկաթի ներծծմանը:

Երեխայի սննդին քիչ քանակությամբ ճարպ (կարագ կամ ձեթ) ավե լացնելը, օրինակ՝ կեսից մեկ թեյի գդալ, մեծացնում է սննդի էներգետիկ արժեքը, նպաստում վիտամին A-ի և այլ ճարպալույծ վիտամինների ներծծմանը: Բացի այդ, ճարպը սնունդն ավելի համով, փափուկ և հեշտ ուտելի է դարձնում, սակայն պետք է հիշել, որ չափից շատ ճարպ կամ տապակած սնունդ ուտող երեխան կարող է գիրանալ։

Շաքարը և մեղրը ևս էներգիայով հարուստ­են և կարող են փոքր քանակությամբ ավելացվել սննդին՝ էներգետիկ արժեքը մեծացնելու համար։ Այնուամենայնիվ, դրանք որևէ այլ սննդային բաղադրամաս չեն պարունակում, նպաստում են ատամափուտի, ավելցուկային քա շի և գիրության առաջացմանը: Հարկավոր է ուշադիր լինել, որ քաղցր սնունդն օրաբաժնում այլ սննդատեսակների տեղը չգրավի։

Մինչև մեկ տարեկան երեխային չի կարելի մեղր տալ՝ ալերգենների մեծ պարունակության և բոտուլիզմի վտանգի պատճառով։

Պետք է խուսափել երեխային ցածր սննդային արժեք ունեցող հեղուկներ տալուց, ինչպիսին են թեյը, սուրճը, քաղցր ըմպելիքներն ու հյութերը (հատկապես գործարանային արտադրության): Թեյը և սուրճը խանգարում են երկաթի ներծծմանը, քաղցր ըմպելիքները նվազեցնում են երեխայի ախորժակը, իսկ մեծ քանակությամբ հյութեր ընդունելը կարող է նաև փորլուծության և աճի դանդաղեցման պատճառ դառնալ։ Երեխային չի կարելի տալ այնպիսի ուտելիքներ, որոնք կոշտ են, մանրակրկիտ ծամել են պահանջում կամ կարող են շնչուղիներն ան ցնել և շնչահեղձություն առաջացնել, օրինակ՝ չմանրացված ընկուզե­ ղեն, ընդեղեն, հում բանջարեղեն:
Ալերգիկ վիճակների նկատմամբ հակվածություն ունեցող երեխա ներին գերադասելի է սկզբնական շրջանում չտալ հնարավոր ալերգեն ներով հարուստ սննդատեսակներ, որոնց թվին են դասվում կովի կա թը, ձուն, ցիտրուսային մրգերը, ընկուզեղենը, ձուկը, շոկոլադը, մեղրը։

Երեխային պետք է կերակրել բազմազան և սննդարար ուտելիքով, որպեսզի ապահովվեն նրա բոլոր սննդային կարիքները:

  • Համբերատար և հոգատար կերակրում

Երեխային հավելյալ սնունդ տալիս կարևոր է ոչ միայն այն, թե ինչով են նրան կերակրում, այլ նաև՝ թե ով և ինչպես է երեխային կերակրում: Եթե վաղ հասակի երեխային թողնեն, որ ինքն ուտի, հնարավոր է, որ բավականաչափ չուտի: Երեխային պետք է դանդաղ և համբերությամբ կերակրել և աջակցել ուտելիս, արձագանքել նրա քաղցածության և հագեցման նշաններին, համոզել, բայց չստիպել, որ ուտի։ Հնարավոր է, որ երեխան մի քանի անգամ հրաժարվի որևէ սննդատեսակից, սակայն հետագայում հաճույքով ուտի այն։ Երեխան պետք է սովորի ուտել,համտեսի նոր համեր և խտություն ունեցող սննդատեսակներ։ Կերակրելու ընթացքում ցանկալի է զրուցել երեխայի հետ՝ ապահովելով աչքը աչքին շփում։ Ուտելու ժամանակը պետք է օգտագործել որ­ պես երեխային սովորեցնելու և սիրելու ժամանակ։ Երեխաներն ավելի լավ են ուտում, երբ ուտելու ժամանակը հաճելի է։ Երեխային պետք է կերակրել, երբ նա արթուն է և ուրախ։ Եթե երեխան քնկոտ է, չափազանց քաղցած է կամ տխուր, կարող է լավ չուտել։ Ուտելու կանոնավոր ժամ սահմանելը և թույլ տալը, որ երեխան փորձի ինքնուրույն ուտել, նպաստում է երեխայի ուտել սովորելուն։ Որոշ երեխաների ուշադրու­ թյունը հեշտությամբ շեղվում է ուտելու ընթացքում: Ցանկալի է խուսա­ փել ուշադրությունը շեղող ազդակներից: Երեխան պետք է ունենա իր առանձին ամանեղենը, որը պետք է նրա տարիքին համապատասխան լինի:

  • Հավելյալ սնուցման հիմական սկզբունքները

 

1. Բացառապես կրծքով կերակրել երեխային ծննդյան պահից մինչև 6 ամիսը լրանալը (180 օր):

2. 6 ամսականից սկսել հավելյալ սնուցումը՝ շարունակելով հաճախակի, ըստ պահանջի կրծքով կերակրումը մինչև 2 տարեկանը։

3. Հավելյալ սնուցումը սկսել փոքր քանակներով (մի քանի թեյի գդալ), երեխայի մեծանալուն զուգընթաց աստիճանաբար ավե լացնել տրվող սննդի քանակը՝ պահպանելով հաճախակի կրծքով կերակրումերը։

4. Աստիճանաբար ավելացնել սննդի խտությունը և բազմազանու թյունը՝ ելնելով երեխայի առանձնահատկություններից։

5. Երեխայի մեծանալուն զուգընթաց ավելացնել նրան հավելյալ սննդով կերակրելու հաճախականությունը։

6. Երեխային կերակրել բազմազան և սննդարար ուտելիքով, որպեսզի ապահովվեն նրա սնուցողական բոլոր կարիքները։

7. Երեխային կերակրելիս արձագանքել նրա պահանջներին, լինել համբերատար և հոգատար: