Պատվերի համակարգ
Ընդհանուր արժեք : 0 AMD
Շարունակել գնումները Ձևակերպել Պատվերը
Մեր մասին - Humana-ի արտադրությունը
Humana-ի արտադրությունը

Մաքուր ապրանքը մաքուր մտադրությունների և մաքուր բնության արդյունքն է:

Humana-ն արտադրվում է Գերմանիայում կաթ արտադրող խոշորագույն կոմպլեքսի կողմից՝ DMK GmbH: Կոնցեռնը մտնում է նաև տվյալ բնագավառի Եվրոպայի ԹՈՓ 10-յակի մեջ:

DMK-ն կաթի խոշորագույն փորձագետ է, քանի որ բացի մանկական սննդից այն արտադրում է նաև բազմաթիվ այլ կաթնային ապրանքներ: Այնպիսին ինչպիսիք են էնտերալ սնունդը (օնկոլոգիական պաթոլոգիաների կրիտիկական վիճակում գտնվող հիվանդների սնունդ), կաթնամթերքը (կաթ, սերուցք, կաթնաթթվային ապրանքներ, յոգուրտ, դեսերտներ, կարագ և այլն), պանիր, պաղպաղակ, առողջ սննդի բաղադրիչներ կաթի փոշի, կոնցենտրատներ, կիսաֆաբրիկատներ, ֆունկցիոնալ սնունդ, սննդային հավելումներ:

DMK-ն գտնվում է Հերֆորդ քաղաքում, ունի սեփական ֆերմերային տնտեսություններ Վեստֆալի և Թյուրինգի էկոլոգիապես մաքուր հողերի տարածքում, որոնք հայտնի են որպես <Գերմանիայի կանաչ սիրտ>:

Ֆերմերները, արդեն մի քանի սերունդ է, համարվում են ձեռնարկության բաժնետերերը և երաշխավորում են հումքի անթերի որակը: Ֆերմերների համար որակյալ կաթի արտադրության գաղտնիքը համարվում է ընտանեկան ժառանգությունը:

Կաթնատու կովերը մաքսիմալ երկար ժամանակ գտնվում են բաց արոտավայրերում բնության մեջ, կերակրվում են միայն սերտիֆիկացված ու էկոլոգիապես մաքուր կերերով և անցնում են խիստ անասնաբուժական հսկողություն: Այս գործընթացները հնարավորություն են տալիս մանկական սնունդը արտադրել միայն մաքուր և էկոլոգիապես մաքուր կաթից:

                                                                                                                                

Գործարանը, որտեղ արտադրվում է մանկական սնունդը, գտնվում է ֆերմերային տնտեսությունների անմիջապես կողքին: Կաթի կթման պահից մինչև արտադրության մեջ դրա ներդրումը անցնում է 2 ժամից ոչ ավելի: Կթումից հետո կաթը անմիջապես սառեցվում է, և այդ ջերմաստիճանը պահպանվում է տեղափոխման ընթացքում, ինչը թույլ է տալիս պահպանել կաթի մաքրությունը: Սրա արդյունքում է, որ մանկական կաթնախառնուրդների պատրաստման մեջ օգտագործվող կաթը ունենում է միկրոբիոլոգիական մաքրության բացառիկ աստիճան: Գործարանում հայտնվելուց մինչև կաթնախառնուրդի տուփի բացվելը՝ կաթը չի շփվում արտաքին միջավայրի հետ: Դա թույլ է տալիս պահպանել կաթի բարձր բնական արժեքայնությունը և խուսափել արտաքին գործոնների ազդեցությունից:

Միայն Humana-ն է կիրառում թարմ կաթի մշակման այնպիսի մանրակրկիտ մեթոդներ, որոնք թույլ են տալիս պահպանել դրա բնական արժեքը՝

1. Ուլտրապաստերիզացիա

Կաթը մի քանի վայրկյան պահվում է 125-140°C–ում, ապա անմիջապես սառեցվում է : Այս գործընթացը դարձնում է կաթը անվտանգ՝ պահպանելով դրա բնական արժեքայնությունը:

2. Ուլտրաֆիլտրացիա

Կաթի մաքրման աստիճաններից է, որը թույլ է տալիս ֆիլտրել խոշոր մոլեկուլյար մասնիկները: Այս գործընթացը դարձնում է կաթը ավելի անվտանգ և ադապտացնում է մանկական կաթնախառնուրդի սպիտակուցային բաղադրիչը:

3. Բակտերիոֆուգավորում

Կիրառվում է կենտրոնախույս ուժը՝ կաթից միկրոօրգանիզմների հեռացման համար, ինչի շնորհիվ կաթի միջից հեռացվում են մահացած միկրոօրգանիզմների 98%-ը, տոքսինները: Այս գործընթացը դարձնում է կաթը բացարձակ մաքուր և նվազ ալերգոգեն:

4. Նորմավորում

Կարգավորվում է կաթի բաղադրությունը /ճարպերի զանգվածային մասը, ածխաջրերը, վիտամինները, հանքանյութերը/ մինչև այն ցուցանիշները, որոնք համապատասխանում են մանկական կաթնախառնուրդների ստանդարտներին:

5. Չորացում

Չորացումը վերջին քայլն է, որը հանգեցնում է բացարձակ մաքուր և անվտանգ մանկական կաթնախառնուրդի ստացմանը:

6. Փաթեթավորում

Ապրանքը փաթեթավորում են ճնշման տակ հերմետիկ անլուսաթափանց տարրաների մեջ՝ ասեպտիկ պայմաններում առանց թթվածնի ներթափանցման հնարավորության: Դա թույլ է տալիս առավելագույնս պահպանել պատրաստի արտադրանքի օգտակար հատկությունները և ապահովում է ապրանքի թարմության պահպանման բարձր մակարդակը:

Որակի վերահսկման համակարգը ներառում է մի քանի փուլ ՝ սկսած հումքից մինչև պատրաստի արտադրանքը՝

  • Կաթի ստացումից հետո մինչև արտադրություն ներմուծելը կաթի թարմության վերահսկողություն
  • Արտադրության բոլոր փուլերում արտադրական վերահսկողություն
  • Պատրաստի արտադրանքի վերահսկողություն

Ընդհանուր առմամբ մեկ խմբաքանակի համար անցկացվում են 600-ից ավելի փորձաքննություններ: